Օրեր առաջ Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows 10 օպերացիոն համակարգը, որտեղ կատարվել են արտաքին ինտերֆեյսի և ֆունկցիոնալ մի շարք փոփոխություններ: Այս օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը դեռ հստակ չի նշվում, սակայն այժմ հնարավոր է ներբեռնել և տեղադրել փորձնական տարբերակը (Technical Preview): Այն նախատեսված է հատկապես ծրագրավորողների և սարքեր արտադրողների համար, սակայն հասանելի է բոլորի համար: Եվս մեկ անգամ նշեմ, որ այս տարբերակը սկզբնական տարբերակն է և կարող է պարունակել մի շարք թերություններ: Այն տեղադրելուց առաջ խորհուրդ կտամ պահպանել օգտակար ֆայլերը:<
...
Կարդալ շարունակությունը »
|
Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը, որն ի զարմանս բոլորիս կոչվում է Windows 10: Այս նոր համակարգի գլխավոր առանձնահատկություններից է տարբեր սարքերի հետ աշխատելու ադապտացիան (Xbox, PC, սմարթֆոն, պլանշետ և այլ սարքեր): Այսինքն Windows 10-ը բոլոր սարքերի համար դառնալու է ամբողջական ունիվերսալ համակարգ: Բացի այդ, Microsoft-ը մտադիր է միացնել իր հավելվածների խանութները և ստեղծել մեկ միասնական խանութ: Ծրագրավորողները կարող են ստեղծել ծրագրեր և դրանք հեշտությամբ հարմարեցնել այլ սարքերի վրա:
...
Կարդալ շարունակությունը »
|
Օգտատերերի միջև կատարված հարցումները ցույց են տալիս, որ ինտերնետ դիտարկիչների հարցում 81%-ի համար ամենակարևոր պայմանը ծրագրի արագությունն է: Այս փաստը չի վրիպել Maxthon ընկերության աշխատողների աչքերից և նրանք թողարկել են աշխարհի ամենաարագ ինտերնետ դիտարկիչը, որն աշխատում է Windows օպերացիոն համակարգում: Ճիշտն ասած, ես ինքս չէի հավատում այս փաստին, սակայն ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել:
...
Կարդալ շարունակությունը »
|
Ամպային ծառայությունները մեզ թույլ են տալիս ֆայլեր պահպանել ինտերնետային սերվերների վրա ու դրանցով կիսվել ընկերների հետ, սակայն այդ ծառայություններով ֆայլեր ուղարկելն այդքան էլ հարմար չի, քանի որ նախևառաջ պետք է գրանցվել, այնուհետև մտնել պրոֆիլ, վերբեռնել ֆայլեր, այլ ֆայլերին տալ հասանելիության կարգավորումներ և ֆայլերի «public» հասցեները ուղարկել ընկերներին: Մեծ ծավալի ֆայլերը մի քանի վայրկյանում ուղարկելու համար գոյություն ունի ավելի հարմար ծառայություն, որը կոչվում է
...
Կարդալ շարունակությունը »
|
Google ընկերությունը iOS համակարգի համար թողարկել է Slides անունով հավելված, որը թույլ է տալիս iPhone-ի և iPad-ի օգտատերերին անվճար աշխատել պրեզենտացիաների հետ: Slides հավելվածը թույլ է տալիս ստեղծել նոր պրեզենտացիաներ կամ խմբագրել նախկինում ստեղծվածները: Ընդ որում հավելվածն ունակ է լիովին աշխատել Microsoft PowerPoint ծրագրի ֆայլերի հետ: Այսինքն կարող եք դրանք բացել, խմբագրել և պահպանել:
Վերոնշված S
...
Կարդալ շարունակությունը »
|
Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Android օպերացիոն համակարգով աշխատող Galaxy Alpha սմարթֆոնը, որն ունի մետաղյա կորպուս և հանդիսանում է Samsung-ի Galaxy շարքի ամենաբարակ սմարթֆոնը: Այն ունի ընդամենը 6.7 մմ հաստություն: Եթե համեմատելու լինենք այս սմարթֆոնը մնացած Galaxy սմարթֆոնների համար, ապա այն գտնվում է Galaxy S5-ի և Galaxy S5 Mini-ի արանքում: Այս նոր մոդելի արժեքը նույնպես գտնվում է այդ երկու սմարթֆոնների գների միջակայքում: Ըստ նախնական տվյալների, Galaxy Alpha սմարթֆոնն արժի 650 ԱՄՆ դոլար:
Galaxy Alpha սմարթֆոնն ունի 4.7 դյույմանո
...
Կարդալ շարունակությունը »
|
iOS համակարգում կա մի օգտակար ֆունկցիա, որը թույլ է տալիս մասամբ արգելափակել հեռախոսի կամ պլանշետի վրա կատարվող գործողությունները: Օրինակ կարող եք անջատել home կոճակը կամ էկրանի որոշ հատվածների սեղմումը: Այդ ֆունկցիան կոչվում է Guided Access:
Սարքի կարգավորումներում այն միացնելուց և գաղտնաբառ դնելուց հետո կարող եք ցանկացած պահի երեք անգամ սեղմել home կոճակը և Guided Access-ը կակտիվանա: Այնուհետև պետք է նշել էկրանի այն հատվածները, որտեղ չի կարելի սեղմել:
|
Սիրելի այցելուներ շուտով ձեզ կներակայացնեմ իմ կողմից մշակված սկայպի հայերեն թարգմանությունը: Այն այժմ գտնվում է պատրաստման փուլում և կազմված է մոտ 99% ճշտությամբ թարգամությունից: Պակետը կարող եք բեռնել իմ բլոգից թողարկումից անմիջապես հետո: ինչպես նաև ես ձեզ կտրամադրեմ այդ պակետը տեղադրելու ձևը տեսանյութի տեսքով: Հուսով եմ որ կհավանեք...
|
Հարգելի այցելուներ այսուհետ Բլոգում տեղադրված կլինի օն-լայն հեռուստացույց : Օն-լայն հեռուստացույցը բացելու համար այցելեք այստեղ:
Ինչպես նաև անխափան դիտելու համար անհրաժեշտ է համակրգչում տեղադրել հետևյալ ծրագրերեը՝ Adope Flash Player, Real Player, Silverlight, QuickTime, Octoshape, TVU Network, VLC Player: ( բացի առաջինից մնացածը այդքան էլ պարտադիր չեն բայց խորհուդ է տրվում տեղադրել դրանք ինչպես նաև ձեր համակարգչի կայուն աշխատանքի համար:
|
Մեր օրերում ինտերնետում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել GIF անիմացիաների, որոնք իրենցից ներկայացնում են մի քանի վայրկյան տևողությամբ
...
Կարդալ շարունակությունը »
|
|