08:24 Ինչպես ներբեռնել և տեղադրել Windows 10 օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը (Technical Preview) |
Օրեր առաջ Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows 10 օպերացիոն համակարգը, որտեղ կատարվել են արտաքին ինտերֆեյսի և ֆունկցիոնալ մի շարք փոփոխություններ: Այս օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը դեռ հստակ չի նշվում, սակայն այժմ հնարավոր է ներբեռնել և տեղադրել փորձնական տարբերակը (Technical Preview): Այն նախատեսված է հատկապես ծրագրավորողների և սարքեր արտադրողների համար, սակայն հասանելի է բոլորի համար: Եվս մեկ անգամ նշեմ, որ այս տարբերակը սկզբնական տարբերակն է և կարող է պարունակել մի շարք թերություններ: Այն տեղադրելուց առաջ խորհուրդ կտամ պահպանել օգտակար ֆայլերը:
1. Բացեք այս կայքը:
2. Սեղմեք կոճակը:
3.Մուտքագրեք Live.com-ի կամ Hotmail.com-ի Ձեր օգտանունն ու գաղտնաբառը (եթե չունեք, ապա պետք է գրանցվել):
4.Մուտք գործելուց հետո սեղմեք այդ էջի վրա գտնվող հղումը:
5. Բացված էջը սքրոլ արեք ներքև և այնտեղ կգտնեք Windows 10-ի փորձնական տարբերակի հղումները:
6.Սեղմեք Download կոճակը և ներբեռնեք համապատասխան տարբերակը (x64 կամ x86): Ներբեռնվող ֆայլը Iso ֆայլ է, որը կարող եք բացել համապատասխան ծրագրով (օր. Winrar):
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |