15:05 Տեղադրում ենք համակարգիչն անջատելու կոճակ Windows 8-ի էկրանին |
Եթե արդեն օգտագործում եք Windows 8 օպերացիոն համակարգը, ապա նկատած կլինեք, որ այնտեղ չկա ոչ Start Menu, ոչ էլ այնտեղ գտնվող մնացած կոճակները: Windows 8-ում համակարգիչը անջատելու կամ ռեստարտ անելու համար պետք է մկնիկը տանել էկրանի վերևի անկյունը (կամ ներքևի), այնուհետև մկնիկը իջացնել ներքև, որից հետո սեղմել Settings և բացված էջում սեղմել անջատելու կոճակը: Համակարգիչն անջատելու համար բավականին երկար ու ձանձրալի գործընթաց է, այդպես չէ՞: Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է էկրանի վրա տեղադրել համակարգիչն անջատելու և ռեստարտ անելու կոճակ: 1. Էկրանի վրա աջ քլիք արեք և ընտրեք New->Shortcut 2. Բացված պատուհանում գրեք shutdown.exe /s /t 00 3. Սեղմեք Next, գրեք ցանկացած անուն և սեղմեք Finish: Ծրագիրն արդեն պատրաստ է: Ցանկացած ժամանակ կարող եք սեղմել դրա վրա և համակարգիչը կանջատվի: Ռեստարտի կոճակ ստեղծելու համար կրկնեք նույն գործողությունները, սակայն 2-րդ քայլում գրեք shutdown.exe /r /t 00: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |