Մեր օրերում ինտերնետում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել GIF անիմացիաների, որոնք իրենցից ներկայացնում են մի քանի վայրկյան տևողությամբ շարժվող պատկերներ կամ վիդեոներ: Ցավոք Facebook սոցիալական կայքը դեռևս թույլ չի տալիս տեղադրել այդպիսի լուսանկարներ, սակայն բազմաթիվ այլ կայքերում հնարավոր է դրանք օգտագործել (օր.՝ Google+ ցանցում): Այսօր կտեսնենք, թե ինչպես Android համակարգում հեշտությամբ ստեղծել GIF անիմացիաներ և դրանք տարածել: Դրա համար պետք է ներբեռնել Fixie Gif Camera հավելվածը, որից օգտվելը չափազանց հեշտ է: Ծրագրի մեկնարկից հետո դուք կարող եք հեռախոսի կամ պլանշետի տեսախցիկի միջոցով նկարել լուսանկարների հաջորդականություն: Դրա համար պետք է սեղմած պահել ծրագրում գտնվող հատուկ կոճակը: Ինչքան երկար այն պահեք, այնքան երկար կլինի ձեր անիմացիան: Սակայն առավելագույն թույլատրվող տևողությունը 4 վայրկյան է:
Անիմացիան նկարելուց հետո կարող եք դրա վրա ավելացնել տարբեր շրջանակներ, սմայլիկներ, տեքստեր և այլ էլեմենտներ: Fixie Gif Camera հավելվածը ներառում է նաև պատրաստի անիմացիան տարածելու կոճակ, որի միջոցով կարող եք այն ուղարկել էլ. փոստի վրա կամ հրապարակել սոցիալական ցանցերում
|