-Շատ լավ, դե ասացե´ք, թե որքան կցանկանայիք վճարել հարստության գաղտնիքն իմանալու համար:
Երիտասարդն ապշահարվեց Վայևկյանական Միլիոնատիրոջ հարցից:
-Նույնիսկ եթե ցանկանայի էլ,-փնթփնթաց երիտասարդը,-մի կոպեկ անգամ չունեմ: Այդ իսկ պատճառով ես դժվարանում եմ պատասխանել ձեր հարցին:
-Իսկ եթե Դուք փող ունենայիք, որքա՞ն կցանկանայիք վճարել,-միլիոնատերը նորից հարցրեց և արագորեն ավելացրեց,- մի թիվ ասեք, առաջին թիվը, որը կառաջանա Ձեր գլխում”
-Չգիտեմ..100 ֆունտ..,-առաջին անգամ ողջ երեկոյի ընթացքում միլիոնատերը ծիծաղեց զրնգուն և մաքուր ծիծաղով:
-Ընդհամե՞նը: Դուք ինչ է, չեք հավատու՞մ, որ իմ գաղտնիքը գոյություն ունի: Այլապես Դուք պատրաստ կլինեիք ավելին վճարել: Լավ, Ձեզ ևս մեկ հնարավորություն եմ տալիս: Մեկ այլ թիվ ասեք: Հաշվի առեք` սա խաղ չէ, ամեն ինչ շատ լուրջ է:
Երիտասարդը սկսեց մտածել: Նա այլևս չէր ուզում, որ Վայրկյանական Միլիոնատերը նորից այդպես ծիծաղի իր վրա, բայց պատմության մեջ նա նույնպես չէր ուզում ընկնել:
-Ես դեմ չեմ Ձեր խաղը խաղալ, բայց հաշվի առեք, որ ես փող չունեմ:
-Այդ մասին մի´ անհանգստացեք:
-Բայց եթե ես փող չունեմ, ապա ձեռքերս կապվում են,-նյարդայնացած պատասխանեց երիտասարդը:
-Աստվա՜ծ իմ,-բացականչեց միլիոնատերը,-Այն ժամանակվանից, ինչ գոյություն ունի մարդկային ցեղը, հարուստները ավելացնում են իրենց կարողությունն այլ մարդկանց փողերի միջոցով: Ոչ մի լուրջ գործարար փողի կարիք չի ունեցել, որ հարստանա: Ես խոսում եմ կանխիկ գումարների մասին: Իսկ Դուք չեկի գրքույկ ունե՞ք:
Երիտասարդն այնպես կցանկանար պատասխանել «ոչ»: Ինչու նա հենց այսօր իր գրքույկն իր հետ վերցրեց. չէ՞ որ նրա վրա ընդհամենը 12 ֆունտ 28 պեսո գումար կա. Ինչ ուզում ես այդ փողի հետ, արա´: Երիատասարդը պատրաստվում էր ստել, բայց միլիոնատերը քննող հայացքով նայեց նրա աչքերի մեջ, ասես կարդաց նրա մտքերը: Ծանր հանցանքը խոստովանողի պես երիտասարդը կմկմաց.
-Այոոո, այն ինձ հետ է:
Ռոբոտի պես ենթարկվելով` նա հանեց գրքույկը գրպանից: Գլխում ընբոստանալու միտք ծագեց, բայց հենց նույն վայրկյանին էլ մարեց: Այս մարդը լիովին հպատակեցրեց իրեն, ասես հիպնոսացնողը կաներ: Սակայն մեր հերոսը չէր վախենում Վայրկյանական Միլիոնատիրոջից: Այդ մարդը չափազանց բարեհամբյուր էր, չնայած նրա պահվածքը բավականին տարօրինակ էր:
-Շատ լավ,- ասաց միլիոնատերը,-այժմ Դուք տեսնում եք, որ ոչ մի խնդիր չկա:
Միլիոնատերը վերցրեց գրիչը և մեկնեց երիտասարդին:
-Գրեք այն գումարը, որը ցանկանում էիք ասել և ստորագրեք չեկը:
-Բայց ես պատկերացում անգամ չունեմ ` ինչ թիվ գրել:
-Լավ, գրե´ք, ասենք, 10000 ֆունտ:
-Տասը հազա՜ր,-բացականչեց երիտաարդը,-Դուք կատակում եք:
-Գրեք 20000, եթե ուզում եք,- հանգիստ պատասխանեց միլիոնատերը երիտասարդին, որն այլևս չէր հասկանում` կատակում էր տանտերը, թե լուրջ էր ասում:
-Նույնիսկ 10000-ն ինձ համար չափազանց մեծ է: Բացի այդ, Դուք այդ չեկով ոչինչ չեք ստանա, այն կվերադարձնեն միջոցների բացակայության պատճառով, իսկ ես բողոք կստանամ բանկի կառավարչի կողմից. Նա կհարցնի, թե արդյոք ես չեմ գժվել, և նա ճիշտ կլինի:
-Նման իրավիճակ ինձ մոտ էր ստեղծվել, երբ ես կնքում էի իմ ամենամեծ գործարքը: Ես 100000 չեկ ստորագրեցի, իսկ հետո ժրաջանորեն պտտվում էի այդ գումարը գտնելու համար: Սակայն եթե ես այդ ժամանակ այդ չեկը ստորագրած չլինեի, ես շատ մեծ հնարավորություն բաց թողած կլինեի: Դա բիզնեսում ունեցած իմ ամենալուրջ դասերից էր,- շարունակում էր ծերունին: Եթե մարդը ժամանակը վատնում է` սպասելով համապատասխան պահին, ապա նա երբեք էլ ոչ մի քայլ չի անի: Գործելու լավագույն պահը ՀԻՄԱՆ է: Իսկ այս ողջ պատմության մյուս դասը հետևյալն է. Կյանքում հաջողելու համար, մարդը պետք է զգա, որ նա ոչ մի ելք չունի, որ նա գամված է պատին: Եթե դու կասկածում ես և չես ցանկանում ռիսկի դիմել, ապա կարող ես պատրվակներ բերել, որ սա չկա, որ նա չկա, ու դու ոչինչ էլ չես ստանա: Իսկ եթե դու պատին ես գամված, բոլոր ուղիները փակ են, քեզ ոչինչ չի մնա, բացի ողջ ներուժդ կենտրոնացնելը: Այդպիսի պահերին մարդ փոփոխություն է ուզում իր մարմնի յուրաքանչյուր վանդակով: Այդ դեպքում, ինչու՞ եք Դուք վարանում: Համարձակվեք` գրելով 10000 ֆունտ:
Դանդաղկոտ շարժումներով երիտասարդը գրեց թվերը, ապա նույնը բառերով, բայց երբ ստորագրելու պահը հասավ, ն հասկացավ, որ ի վիճակի չէ դա անել:
-Ես երբեք նման չափի չեկ չեմ ստորագրել:
-Եթե Դուք ցանկանում եք միլիոնատեր դառնաք, Դուք պետք է սկսեք: Դուք էլ ավելի մեծ չեկեր եք ստորագրելու: Սա միայն սկիզբն է: Բայց երիտասարդի ձեռքը նրան չէր ենթարկվում: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց: Նա պատրաստվում է տասը հազար ֆունտի չեկ տալ մի մարդու, ում հանդիպում էր կյանքում առաջին անգամ` կասկածելի թվացող գաղտնիքը լսելու դիմաց:
-Ի՞նչն է Ձեզ կանգնեցնում, երիտասա´րդ,-հարցրեց Վայրկյանական Միլիոնատերը.-Շատ շուտով այդ թիվը ձեզ չնչին կթվա:
-Հարցը գումարի չափի մեջ չէ,-փնթփնթաց հյուրը` արդեն ինքն էլ չհասկանալով` ինչ է ասում:
-Իսկ ինչու՞մն է հարցը:
Նա արդեն պատրաստվում էր խոսել, երբ միլիոնատերն ընդհատեց նրան:
-Ես գիտեմ` ինչումն է խնդիրը: Դուք չեք հավատում, որ իմ գաղտնիքը Ձեզ միլիոնատեր կդարձնի: Եթե Դուք հաստատակամորեն վստահ լինեիք հակառակի մեջ, Դուք մեկ վայրկյան անգամ չէիք վարանի:
Իր տեսակետն ավելի պարզ բացատրելու համար միլիոնատերն ավելացրեց.
-Եթե Դուք անվերապահորեն վստահ լինեք, որ իմ գաղտնիքը մեկ տարվա մեջ Ձեզ 50000 ֆունտ կբերի, ընդ որում Դուք ստիված չեք լինի աշխատել ավել, քան հիմա եք աշխատում, նույնիսկ հնարավոր է ավելի քիչ,Դուք կստորագրե՞ք չեկը:
-Վստահ եմ, որ այո,-երիտասարդը ստիպված էր համաձայնվել,- ես 40000 ֆունտ օգուտ կունենայի:
-Դե ուրեմն ստորագրեք: Ես պաշտոնապես երաշխավորում եմ, որ Դուք ի վիճակի կլինեք այդքան վաստակել:
-Իսկ Դուք համաձա՞յն եք նամակ գրել Ձեր երաշխիքի վերաբերյալ:
Միլիոնատերը կրկին քրքջաց:
-Իսկ դուք ինձ դուր եք գալիս: Դուք ձգտում եք ապահովագրել Ձեզ, որը բավականին խելացի մոտեցում է: Նույնիսկ եթե Դուք ունենայիք պահանջվող գումարը, չի նշանակում, որ պետք է վստահեք առաջին հանդիպածին:
Ծերունին կանգնեց, մոտեցավ տուփին և այնտեղից դուրս բերեց արդեն պատրաստ մի բլանկ: Երևի, նա միշտ օգտվում էր դրանից նման իրավիճակներում: Դա երիտասարդին դուր չեկավ: Չլինի այս հարուստն իր գաղտնիքը բացահայտում է հանրության առջև և պատրաստ է այն ծախել ցանկացածին` Թոմին, Դիկին կամ Հարիին:
Միլիոնատերը գրեց երաշխավորագիրը և տվեց այն երիտասարդին: Վերջինս արագորեն զննեց այն և գոհ մնաց կարդացածով: Սակայն հենց այդ պահին ծերունին փոշմանեց:
-Եվս մեկ միտք ծագեց գլխումս,-ասաց նա,- ի՞նչ կասեք կոպեկ գցելու մասին:
Նա գրպանից կոպեկ հանեց և սկսեց խաղացնել այն ափի մեջ:
-Կոպեկ գցենք: Եթե ես պարտվեմ, կտամ Ձեզ իմ գրպանում եղած 10000-ը: Եթե Դուք պարտվեք, կստորագրեք չեկը: Իսկ երաշխավորագրի մասին երկու դեպքում էլ մոռանում ենք:
Երիտասարդը մի րոպե խորհեց: Առաջարկությունը չափազանց տարօրինակ էր: Իսկ միտքն իրենով վատը չէր: Հետաքրքիր է`ինչու է ծերունին նման առաջարկ անում: Միգուցե այստեղ ինչ-որ բան այն չէ:
-Միակ խնդիրն, ինչպես ես արդեն նշեցի, այն է, որ իմ հաշվին փող չկա: Նույնիսկ եթե ես Ձեզ չեկ տամ, Դուք դրանով չեք կարողանա մեծ գումարներ ստանալ:
-Խնդիր չկա,- ասաց Միլիոնատերը,-Շտապելու տեղ չկա: Ես պատրաստ եմ սպասել մինչ հաջորդ հանդիպումը: Պայմանավորվենք, որ կհանդիպենք ուղիղ մեկ տարի անց, համաձա՞յն եք:
-Համաձայն եմ, կոպեկ ենք գցում: Մեկ տարվա ընթացքում հնարավոր է փոխել բանկը, փակել հաշիվը կամ պարզապես տեղի ունեցածի մասին տեղեկացնել բանկին և դադարեցնել վճարումը: Այդ մասին կարող էինք նաև շուտ մտածել, այնպես որ կորցնելու բան չկա: Իսկ այժմ նա գուցե և 10000 ֆունտ շահի: Իր կամքին հակառակ, երիտասարդի դեմքի վրա առաջացավ ինքնավստահ ժպիտ: Ամաչելով` նա իրեն հույս տվեց, որ միգուցե Վայրկյանական Միլիոնատերը ոչինչ չնկատեց: Իզուր: Վայրկյանական Միլիոնատերը չափազանց ուշադիր էր:
-Եվս մեկ պայման,- ասաց միլիոնատերը,-եթե Դուք պարտվեք, Դուք ինձ խոսք կտաք, որ կվճարեք չեկը:
Երտասարդը կարմրեց: Այս ծերունին աղվեսի պես խորամանկ է: Նա կարդում է քեզ բացված գրքի նման: Բայց, ուզած, թե չուզած, նա ստիպված էր համաձայնվել: Վայրկյանական Միլիոնատերը պատրաստվում էր կոպեկը օդ գցել, երբ երիտասարդը կանգնեցրեց նրան:
-Կարո՞ղ եմ ես տեսնել կոպեկը,-հարցրեց նա: Միլիոնատերը ժպտաց:
-Բայց Դուք ինձ դուր եք գալիս, Դուք ինձ հաստատ դուր եք գալիս: Դուք զգույշ եք, իսկ դա Ձեզ կօգնի շատ սխալներից խուսափել: Բայց նայեք, որ չափազանց զգուշության պատճառով շատ հնարավորություններ բաց չթողնեք:
Միլիոնատերը կոպեկը մեկնեց հյուրին, իսկ վերջինս ուշադիր զննեց այն երկու կողմից:
-Գիր,-վերջապես ասաց նա:
Միլիոնատերը կոպեկը գցեց: Երիտասարդի սիրտը սկսեց ուժեղ բաբախել, ինչպես առաջին հանդիպման ժամանակ: Կյանքում առաջին անգամ նա հնարավորություն էր ստացել մեծ գումար շահելու: Սրտի տագնապով նա հետևում էր, թե ինչպես է կոպեկը պտտվում օդում: Եվ ահա այն գլորվեց սեղանի վրա և վարջապես կանգ առավ:
-Ղուշ,-ուրախ բղավեց միիոնատերը, սակայն անմիջապես ավելացրեց,-Ես շատ եմ ցավում… Երիտասարդը ստիպված էր ստորագրել չեկը: Նրա ձեռքը թևթևակի դողում էր: Միգուցե մի օր նրա համար սովորական կդառնա նման մեծ գումարի չեկեր ստորագրելը, սակայն դեռևս նա իրեն անհարմար էր զգում: Միլիոնատերն ուշադրությամբ զննեց չեկը, ծալեց և դրեց գրպանը:
-Իսկ հիմա,-ասաց երիտասարդը,- կարո՞ղ եմ իմանալ Ձեր գաղտնիքը:
-Իհարկե,- ասաց Միլիոնատերը,-Ձեզ մոտ թուղթ կա՞: Ավելի լավ է գրեմ, այդպես դուք այն չեք մոռանա:
Երիտասարդը շնչահեղձ էր լինում: Միլիոնատերը ցանականում էր մի թղթի կտորի վրա շարադրել իր գաղտնիքը, գաղտնիք, որը նա գնեց 10000 ֆունտով:
-Կներեք,ասաց նա վերջապես,-ինձ մոտ թուղթ չկա:
Այդժամ միլիոնատերը այնպիսի բան ասեց, որ երիտասարդի սիրտը նորից ուժգին բաբախեց:
-Չէ՞ որ Ձեզ մոտ պետք է լինի միրջնորդագիրը: Բոլոր երիտասարդների մոտ, որոնց Ձեր հորեղբայրն ուղարկել է ինձ մոտ, եղել է միջնորդագիր:
Երիտասարդը գրպանից հանեց հորեղբոր նամակը և վախով մեկնեց այն Վայրկյանական Միլիոնատիրոջը: Նա ուշադիր զննում էր տանտիրոջ դեմքի արտահայտությունը, բայց վերջինս կարծես չզարմացավ ծրարի մեջ դատարկ թուղթ գտնելով: Միլիոնատերը վերցրեց գրիչը, նստեց սեղանի մոտ և արդեն պատրաստվում էր գրել, սակայն բարձրացրեց գլուխը և խնդրեց երիտասարդին գնալ ծառայի հետևից;
-Դուք նրան կգտնեք խոհանոցում` մինչև նախասրահի վերջը,-բացատրեց տանտերը: Երբ երիտասարդ, աղախնի ուղեկցությամբ արդեն վերադառնում էր, միլիոնատերն արդեն սոսնձում էր ծրարը: Նա ժպտում էր և բավականին ինքնագոհ տեսք ուներ:
-Մեր երիտասարդ հյուրն այսօր այստեղ է գիշերելու, ասաց նա `դիմելով ծառային: Բարի´
եղեք, ուղեկցե´ք նրան հյուրերի սենյակ:-Ապա շրջվելով դեպի երիտասարդը` ասաց.-Ահա և գաղտնիքը:-Միլիոնատերը հռչակավոր թափահարեց ծրարն այնպիսի տեսքով, ասես իր կյանքի կարևորագույն գործարքն էր կնքել:
-Ես Ձեզ միայն մի բան կխնդրեմ.չբացե´ք ծրարը, մինչև սենյակում մենակ չմնաք…Ա´խ, ևս մեկ պայման: Նախքան կարդալն այն, ինչ գրել եմ, խոստացեք, որ երբ հարստանաք, Ձեր կյանքի մի մասն անց կացնեք այդ գաղտնիքն ուրիշներին, ոչ ապահովվածներին բացահայտելով: Եթե Դուք համաձայն եք, ապա դուք կլինեք վերջին մարդն, ով կիմանա գաղտնիքն անձամբ ինձանից: Իմ աշխատանքն ավարտված կլինի, և ես ամբողջությամբ կտրվեմ վարդերի խնամքին այն այգում, որը շատ ավելի մեծ է, քանի իմ այժմյան այգին: Եթե դուք զգում եք, որ պատրաստ չեք բացահայտել այդ գաղտինիքն ուրիշներին, Դուք Ձեր միտքը փոխելու ժամանակ ունեք, սակայն այդ դեպքում Դուք չեք իմանա, թե ինչ է ծրարում, իսկ Ձեզ կվերադարձնեմ Ձեր չեկը: Վերադարձեք տուն և ապրեք այնպես, ինչպես մինչև հիմա: Մինչ այդ երիտասարդի հետաքրքրասիրությունն այնքան էր մեծացել, որ նա մեկ վայրկյան անգամ չէր կարող մտածել հետդարձի մասին.
-Ես համաձայն եմ,- ասաց նա:
|