Մի տաղանդավոր երիտասարդ կար, որը չափազանց շատ էր ուզում հարստանալ: Սակայն, ինչ թաքցնենք, մինչ այս նրա բոլոր փորձերն ավարտվել էին հիասթափություններով և անհաջողություններով, բայց նա հավատում էր իր հաջողակ աստղին: Հույսը դնելով իր պայծառ ապագայի վրա` մեր երիտասարդը օգնական էր աշխատում մի գովազդային գործակալությունում: Բայց, քանի որ նրան այդքան էլ լավ չէին վարձատրում, երիտասարդը հասկացավ, որ աշխատանքը սկսել էր իրեն դուր չգալ: Նրան ոչինչ և ոչ ոք դուր չին գալիս: Երատասարդը երազում էր մի այլ գործով զբաղվելու մասին. օրինակ, հայտնի գրող դառնալու մասին: Գիրք գրեր, որը մեկընդմիշտ կլուծեր իր բոլոր ֆինանսական խնդիրները և հեղինակություն կբերեր իրեն: Ցավոք, երիտասարդը վստահ չէր, որ նա բավական տաղանդ և վարպետություն կունենա իրական գրական գլուխգործոցի համար: Եվ, համաձայնվեք, ոչ մի իմաստ չունի հոգու դատարկությունը և աղքատությունը սպիտակ թղթին հանձնել: Այդպես անցավ մի տարի: Աշխատանքը վեր էր ածվել ամենօրյա մղձավանջի: Նա տանել չէր կարողանում իր տնօրենին, որն ամեն առավոտ թերթ էր կարդում, ապա աշխատողների համար հանձնարարականներ էր գրում, իսկ հետո անհետանում էր մոտակա ռեստորանի ուղղությամբ: Բացի այդ նա վարպետորեն կարողանում էր յուրաքանչյուր 5 րոպեն փոխել իր որոշումները և նոր հանձնարարականներ տալ, որոնք հակասում են մեկը մյուսին: Եվ եթե խնդիրը միայն տնօրենի մեջ լինե՜ր…. Ցավոք, երիտասարդին շրջապատող գործընկերները ևս հօգնել էին իրենց աշխատանքից: Երևում էր, որ նրանք վաղուց ձեռքները վայր էին դրել և դադարել էին երազել ապագայի մասին: Անհնար էր նույնիսկ մտածել նրանց իր գլխավոր նպատակը ներկայացնելու մասին. Ամեն ինչ թողնել և գրող դառնալ: Ոչ ոք լուրջ չէր վերաբերվի նրան: Երտասարդը նրանց շրջապատում իրեն զգում էր այնպես, ասես ածանոթ մի երկիր էր ընկել և ոչինչ չէր հասկանում նրանց լեզվից:
Ամեն երկուշաբթի նա արթնանում էր այն մտքով, թե ինչպես է ապրելու առաջիկա աշխատանքային շաբաթը: Նա ուշադրություն չէր դարձնում ոչ սեղանի վրայի թղթե կույտերին, ոչ էլ գործակալության հաճախորդներին, որոնք ցանկանում էին վաճառել իրենց մեքենաները, ծխախոտները, գարեջրերը: Վեց ամիս առաջ երիտասարդը հեռացման մասին դիմում էր գրել: Դրանից հետո նա ոչ պակաս, քան 10 անգամ մտել էր տնօրենի սենյակ, սակայն համարձակությունը չէր բավարարել այն սեղանին դնելու համար: 3-4 տարի առաջ նա, իհարկե, չէր վարանի, բայց հիմա ամեն անգամ մի բան նրան կանգնեցնում էր, մի ուժ.իսկ միգուցե, պարզապես վախկոտությունը: Իսկ նախկինում նա ավելի համարձակ էր: Ու՞ր է այդ ամենը:
Ժամանակը գնում էր, իսկ մեր երիտասարդն անընդհատ ինչ-որ բանի էր սպասում, երազում էր հաջողության մասին, բայց ոչ մի քայլ չէր ձեռնարկում` դառնալով անվերջ երազող: Միգուցե, բանը նրանում էր, որ նա խրված էր պարտքերի մեջ: Իսկ միգուցե նա սկսում էր ծերանա՞լ. չէ՞ որ դա սկսվում է այն պահից, երբ մարդ կորցնում է ապագայի նկատամաբ հավատն ու հայեցողությունը:
Ճիշտն ասած, մեր հերոսը չէր հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Եվ ահա մի պայծառ օր, երբ նա տխուր էր, հանկարծ հիշեց իր միլիոնատեր հորեղբոր մասին: Երևի , հորեղբայրը չի հրաժարվի իր զարմիկին մի քանի բարի խորհուրդ տալ, միգուցե, փող էլ կտա:
Իսկ մեր հերոսի հորեղբայրը` բարյացկամ և բարի մարդ, անմիջապես համաձայնվեց հանդիպել նրա հետ, բայց նրան մի կոպեկ էլ չտվեց:
-Քանի՞ տարեկան ես,- հարցրեց հորեղբայրը` լսելով խեղճ զարմիկի պատմությունը
-32,-կամաց շշնջաց երիտասարդը` հասկանալով, թե ուր է տանում խոսակցությունը հորեղբայրը:
-Ի դեպ, Ջոն Պոլ Գոտտին վաստակեց իր առաջին միլիոնը 23 տարեկան հասակում: Չնայած, ես էլ կես միլիոն ունեի քո տարիքում: Ինչու՞ ես դու պարտք ուզում մինչև հիմա:
-Բայց ես շատ եմ աշխատում, նույնիսկ լինում է շաբաթվա մեջ 50 ժամ…
-Դու իսկապես հավատու՞մ ես, որ ծանր աշխատանքը քեզ կհարստացնի:
-Չգիտեմ, ամեն դեպքում, ինձ այդպես են սովորեցրել:
-Տարեկան որքա՞ն ես վաստակում:Հիթսուն հազար ֆունտ կլինի՞:
-Մոտավորապես այդքան…
-Կարծու՞մ ես` ով տարեկան հարյուր հիթսուն հազար է աշխատում, նա տասն անգամ ավելի շատ է աշխատում: Իհարկե, ո´չ: Դա ֆիզիկապես անհնար է. Շաբաթվա մեջ ընդամենը 168 ժամ է,- ասաց հորեղբայրը,- Իսկ դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը քեզանից 10 անգամ ավելի շատ է վաստակում և միևնույն ժամանակ չի աշխատում 10 անգամ ավելի շատ, ապա նա լիովին այլ կերպ է աշխատում: Նա ինչ-որ գաղտնիք ունի, որի մասին դու չես էլ լսել: Ճի՞շտ է:
-Երևի այդպես է:
-Լավ է, որ դու վերջիվերջո դա հասկացար: Որպես կանոն, մարդիկ դա էլ չեն հասկանում: Նրանք այնքան զբաղված են օրվա հացի փող վաստակելով, որ ժամանակ չունեն մտածելու, թե ինչպես կարելի է արմատապես լուծել ֆինանսական խնդիրները և ինչու նրանք մինչև հիմա դա չեն արել:
Երիտասարդը ստիպված էր համաձայնվել: Հակառակ իր երազանքներին ու նպատակներին` նա մինչ այդ երբեք չէր մտածել իրադրության մասին: Նրա ուշադրությունն ինչ-որ բան անընդհատ շեղում էր:
Հորեղբայրը մի րոպե լռելուց հետո ուշադիր նայեց զարմիկի աչքերի մեջ: Եվ մեղմ ու հեգնական ժպիտ առաջացավ նրա դեմքին:
-Կարծես` ես գիտեմ` ինչպես օգնեմ քեզ: Կգնաս մի մարդու մոտ, որը ժամանակին օգնել է ինձ հարստանալ: Նրան կոչել են Վայրկյանական Միլիոնատեր: Լսե՞լ ես:
-Ո´չ, երբեք:
-Այդպես են անվանում, որովհետև նա բոլորին ասում է, որ նա մի վայրկյանում է հարստացել, քանի որ բացահայտել է հարստանալու գաղտնիքը մի գիշերվա մեջ: Այդ մարդը վստահեցնում է, որ կարող է ցանկացածին օգնել հարստանալ այնքան արագ, որքան ինքը, գոնե խորհել, ինչպես միլիոնատեր: Ասա´, դու իսկապես ցանկանու՞մ ես հարստանալ:
-Աշխարհում ամենաշատը դա եմ ուզում:
-Դա գլխավոր և առաջին պայմանն է` անհրաժեշտ, բայց ոչ բավարար: Հորեղբայրը շրջվեց դեպի պատի վրայի քարտեզը և մատով ցույց տվեց մի փոքրիկ քաղաք, որը քիչ բնակեցված էր:
-Նա այստեղ է ապրում: Դու երբևէ այնտեղ եղե՞լ ես:
-Երբեք:
-Դե համարձակվի´ր, գնա´, հանդիպի´ր, հնարավոր է, որ նա քեզ կասի իր գաղտնիքը: Դու անմիջապես կգտնես նրա տունը, այն ամենագեղեցիկն է գյուղում:
-Հորեղբա´յր, իսկ եթե Դուք գիտեք այդ գաղտնիքը, ինչու՞ անձամբ այն ինձ չեք հայտնում: Այդ դեպքում ես ստիպված չեմ լինի գնալ չգիտես, թե ուր:
- Որովհետև ես իրավունք չունեմ: Երբ Վայրկյանական Միլիոնատերը կիսեց իր գաղտնիքն ինձ հետ, ես նրան խոսք տվեցի, որ ես ոչ մեկին երբեք չեմ ասի դրա մասին: Բայց նա ինձ թույլ տվեց պատմելու, թե ումից եմ իմացել այդ գաղտնիքը: Երիտասարդը լսում էր էլ ավելի մեծ հետաքրքրությամբ, զարմանքով և հետաքրքրասիրությամբ:
-Հորեղբա´յր, Դուք իսկապե՞ս ոչինչ չեք կարող պատմել:
-Բացարձակապես ոչինչ: Ես քեզ միայն միջնորդագիր կարող եմ տալ:
Առանց հետաձգելու` հորեղբայրը բացեց մեծ կաղնե տուփը և այնտեղից հանեց սպիտակ թուղթ: Վերցրեց գրիչը, մի քանի տող գրեց, նամակը դրեց ծրարի մեջ և ժպտալով տվեց զարմիկին:
-Ահա նամակը,- ասաց նա,- Ահա և Վայրկյանական Միլիոնատիրոջ հասցեն: Բայց պետք է խոսք տաս, որ չես բացելու ծրարը: Եթե դու կարդաս նամակը, ապա արդյունք չես տենա: Դու այդ դեպքում ստիված կլինես ստել, որ չես կարդացել, իսկ, ինչպես ասում են, սուտը չես թաքցնի:
Երիտասարդը անընդհատ խորհում էր, թե ինչի մասին է խոսքը: Վերջիվերջո որոշեց, որ ամեն ինչ թող լինի այնպես, ինչպես պետք է լինի: Հորեղբայրը հայտնի էր իր առեղծվածներով: Այդ իսկ պատճառով երիտասարդն այլևս չհարցաքննեց հորեղբորը, շնորհակալություն հայտնեց և հեռացավ:
|