16:11 Ինչպես վերադարձնել Google Chrome-ի նախկին մեկնարկային էջը |
Google Chrome դիտարկչի նոր տարբերակում փոփոխության է ենթարկվել նաև մեկնարկային էջը: Այժմ այդ էջի վրա, բացի հաճախակի այցելվող կայքերի ցուցակից, ցուցադրվում է նաև Google-ի որոնման դաշտը, Google+ ծառայության տեղեկացումները և մի շարք այլ ծառայություններ: Փաստորեն Google-ը ներդրել է իր գլխավոր էջը Chrome-ի մեկնարկային էջի վրա: Այս նոր մեկնարկային էջի հիմնական թերություններից կարելի է համարել այն փաստը, որ հաճախակի այցելվող կայքերի նկարները բավականին փոքրացվել են:Եկեք տեսնենք, թե ինչպես վերադարձնել Chrome-ի նախկին մեկնարկային էջը: 1.Բացեք Google Chrome ծրագիրը: 2.Գրեք chrome://flags 3.Բացված էջում գտեք Enable Instant Extended (Включить мультимедийные оповещения) պարամետրը և դրեք disabled կամ Отключить (պարամետրը հեշտ գտնելու համար սեղմեք Ctrl+F և որոնեք): 4.Սեղմեք Relaunch Now կամ Перезагрузить կոճակը: Այս գործողությունները անելուց հետո նորից կարող եք տեսնել Chrome-ի նախկին մեկնարկային էջը: Նոր էջը նորից վերադարձնելու համար կատարեք նույն քայլերը ու Enable Instant Extended պարամետրը դրեք Enabled:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |