Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 24 » Ինչպես հեշտ գտնել սարքերի տեխնիկական գրքեր
14:49
Ինչպես հեշտ գտնել սարքերի տեխնիկական գրքեր




Ինտերնետում հնարավոր է գտնել համարյա ցանկացած սարքի կամ ապրանքանիշի տեխնիկական գրքերը: Իհարկե հնարավոր է Google-ի կամ այլ որոնողական համակարգում գրել սարքի անունը ու փորձել գտնել համապատասխան տեխնիկական գրքերը, սակայն այդ տարբերակը ժամանակատար է և որոշ դեպքերում անարդյունավետ: Պարզվում է, որ հայտնի օնլայն առևտրային կայք Amazon-ը նույնպես պարունակում են հազարավոր այդպիսի գրքեր: Amazon-ում տեղադրված բոլոր տեխնիկական գրքերն ու այլ օգտակար փաստաթղթերը գտնելու համար անհրաժեշտ է Google-ում գրել հետևյալ արտահայտությունը՝

filetype:pdf site:images-amazon.com

Եթե ցանկանում եք գտնել կոնկրետ սարքի տեխնիկական գիրքը, ապա որոնման մեջ ավելացրեք նաև այդ սարքի անունը: Օրինակ Canon EOS ֆոտոխցիկի դեպքում պետք է որոնել՝

Canon EOS filetype:pdf site:images-amazon.com

Որոնման մեջ կցուցադրվեն միայն Pdf ֆորմատի այն ֆայլերը, որոնք վերաբերում են տվյալ սարքին:
Կատեգորիա: Հնարքներ | Դիտումներ: 26535 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar