22:53 Ինչպես գաղտնաբառով արգելափակել Google Chrome-ը |
2.Այցելեք chrome://extensions/ էջը և գտեք նախորդ քայլում տեղադրված ChromePW հավելվածը: 3.Այդ հավելվածի ներքևում նշեք Allow in incognito կոճակը: 4.Այնուհետև նույն էջի վրա սեղմեք Options: 5.Բացված էջի վրա կտեսնեք հավելվածի կարգավորումները: Աջ կողմում գտվնում է գաղտնաբառի դաշտերը: Երկու անգամ գրեք նույն գաղնաբառը, իսկ երրորդ դաշտում գրեք գաղնաբառի հուշումը: Վերջում սեղմեք Save: Այդ էջի վրա կարող եք տեսնել նաև մի շարք այլ կարգավորումներ (ավտոմատ արգելափակում որոշակի ժամանակ անց, գաղտնաբառի մուտքագրման առավելագույն քանակ և այլն): 6.Կարգավորումներ անելուց հետո փակեք և նորից բացեք Chrome-ը: Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ապա կտեսնեք գաղնաբառի էկրանը: Հետագայում գաղնաբառը կամ կարգավորումները փոխելու համար այցելեք Options էջը և կատարեք համապատասխան գործողությունները: Նշեմ նաև, որ ցանկացած ժամանակ կարող եք արգելափակել բացված Chrome-ը՝ աջ քլիք անելով ցանկացած էջի վրա և ընտրելով ChromePW կոճակը: Սակայն այս դեպքում հաշվի առեք, որ սխալ գաղտնաբառ հավաքելու կամ գաղտնաբառի պատուհանից դուրս սեղմելու դեպքում բացված բոլոր ընթացիկ էջերը կփակվեն: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
0
| |