Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 27 » Իմացեք, թե ով է Ձեզ ջնջել իր Facebook-ի ընկերներից
21:07
Իմացեք, թե ով է Ձեզ ջնջել իր Facebook-ի ընկերներից

Ֆեյսբուք սոցիալական կայքում հաճախ հայտնաբերում ենք, որ ընկերների թիվը նվազում է: Սա նշանակում է, որ Ձեր ընկերներից ոմանք ժամանակի ընթացքում Ձեզ ջնջում են ընկերներից ցանկից: Այս դեպքում բնականաբար Ֆեյսբուքը ոչ մի ծանուցում չի տալիս և այդ ինֆորմացիան պահում է գաղտնի: Այս բացը լրացնելու համար ստեղծվել են մի շարք երրորդական ծառայություններ, որոնցից մեկին կանդրադառնանք այսօր:


Who.deleted.me կայքը թույլ է տալիս տեսնել վերջին օրվա, շաբաթվա կամ ամսվա ընթացքում Ձեզ ջնջած ընկերներին: Ծառայությունից օգտվելու դեպքում հաշվի առեք նաև այն փաստը, որ այստեղ ցուցադրվում են նաև այն ընկերները, ովքեր ժամանակավորապես պասիվացնում են իրենց պրոֆիլները: Ծառայությունից օգտվելու համար մուտք գործեք այս կայքը և սեղմեք Login with Facebook կոճակը: Այնուհետև տվեք ծրագրին անհրաժեշտ թույլատվություն: Հետագայում ցանկացած ժամանակ կարող եք այցելել այս ծառայության էջ և տեսնել Ձեզ ջնջած ընկերների ցանկը: Հաշվի առեք, որ ցուցադրվելու են  այս ծառայության ակտիվացումից հետո Ձեզ ջնջած ընկերները: Ջնջված ընկերների օրական վիճակագրությունը կարող եք ստանալ նաև էլեկտրոնային փոստի վրա:
Կատեգորիա: Հնարքներ | Դիտումներ: 26503 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar