Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 26 » Ինչպես մաքրել հետքերը
17:51
Ինչպես մաքրել հետքերը
 
   

Մենք օրվա ընթացքում օգտագործում ենք այնպիսի նյութեր, որոնց հետքերը դժվար են մաքրվում հագուստի վրայից: Այժմ ուզում եմ ներկայացնել մի քանի օգտակար խորհուրդներ, հնարքներ: Մեզանից շատերը անտարբեր չեն կարող անցնել շոկոլադի կողքով, իսկ երեխաները անպայման կփորձեն: Դե, իսկ երեխաների փորձելուց հետո գիտենք, թե ինչեր են լինում: Այսպիսով` հագուստի վրա կան շոկոլադի հետքեր, որ պետք է մաքրել: Դրա համար պատրաստում ենք աղաջուր. մեկ լիտրին` մեկ թեյի գդալ աղ, ապա հագուստի կեղտոտ հատվածը թողնում ենք ջրում մոտ մեկ ժամ: Հետո հագուստը պետք է լվանալ սառը ջրով: Հավաքույթների ժամանակ շատ է պատահում, որ գինի է թափվում, այն էլ կարմիր: Այդ դեպքում պարզապես պետք է կեղտոտ հատվածը լվանալ տաք ջրով: Եռացող ջուրը լցրեք հետքի վրա և սկսեք լվանալ: Նույնը կարելի է անել նաև հատապտուղներից մնացած հետքերի հետ: Յուղի հետքերի դեպքում պարզապես ատամի մածուկը պետք է տարածել կեղտոտ հատվածի վրա և սպասել 3-4 ժամ, որից հետո պետք է նախ մաքրել ատամի մածուկի չորացած մնացորդը, հետո նոր լվանալ:

    

 

Կատեգորիա: Հնարքներ | Դիտումներ: 261040 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar