18:01 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀՆԱՐՔ NOTEPAD-Ի ՄԻՋՈՑՈՎ |
Windows օպերացիոն համակարգի Notepad ծրագիրը շատ մեծ հնարավորություններ ունի, քան մենք պատկերացնում ենք: Օրինակը Notepad-ը կարող եք օգտագործել որպես օրագիր կամ որևէ իրադարձություն գրանցելու համար: 1. Բացեք Notepad-ը: 2. Գրեք .LOG : 3. Պահպանեք այդ ֆայլը որևէ անունով: Ամեն անգամ ֆայլը բացելու դեպքում ավտոմատ կգրանցվի տվյալ պահի ժամը ֆայլի մեջ: Օրինակ կարող եք սա օգտագործել որպես մի փոքրիկ ծրագիր, որի միջոցով կարող եք գրանցել համակարգչի միացման ժամը: Դրա համար անհրաժեշտ է ֆայլը տեղադրել Start Menu-ում գտնվողStartup թղթապանակի մեջ: Համակարգիչը միացնելու դեպքում տվյալ պահի ժամը կգրվի ֆայլի մեջ: Ձեզ մնում է միայն ամեն անգամ Save անել այդ ֆայլը: Ֆայլը կարող եք կիրառել նաև այլ տեղերում: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |