11:01 Հետաքրքիր հարցեր |
Շատ եմ սիրում ինտելեկտուալ հարցեր: Զարգացնենք մեր ինտելեկտը: :) 1) ԴԱ մարդուն կյանքում տրվում է անվճար ընդամենը 2 անգամ: 3-րդ, 4-րդ և մյուս բոլոր անգամներին մարդը ստիպված է լինում վճարել դրա համա: Ի՞նչն է դա:
2) Հումորային: Մի անգամ կինը տեսավ, թե ինչպես է իր ամուսինը պատրաստվում կարել կոստյումի կոճակը: Մի հայացք ձգելով ամուսնու վրա՝ նա ասաց, որ մատնոցը չի դրել այն մատին, որին պետք է: - Գիտեմ, – պատասխանեց ամուսինը, մատնոցը պետք է լինի … (շարունակեք միտքը)
3) Պյութագորասը, սիրում էր ամեն ինչը թվերով նշանակել. այսպես` կրակը, հողը, օդն ու ջուրը նա նշանակել էր համապատասխանաբար 1, 2, 3, 4 թվերով: Իսկ ի՞նչ թվով էր Պյութագորասը նշանակել ամբողջ աշխարհը:
4) Հեռախոսի գյուտի հեղինակ Ալեքսանդր Գրահամ Բելլը ոչ մի անգամ չի զանգել իր մորն ու կնոջը: Ինչու՞:
5) Մի մարդ ապրում է 9-րդ հարկում: Նա ամեն անգամ աշխատանքի գնալիս իջնում է վերելակով, իսկ վերադառնալիս վերելակով բարձրանում է մինչև 5-րդ հարկ, այնուհետև մինչև 9-րդ հարկ բարձրանում է ոտքով: Վերելակն անխափան աշխատում է, սակայն ինչու՞ է նա այդպես վարվում:
Այսքանը,,, սպասում եմ կոմենտներին,, պատասխանեք ու կավելացնեմ նոր հարցեր: ))) |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |