Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 27 » Google Chrome-ի մեկնարկային էջին փոխարինող լավագույն 10 հավելվածները
21:05
Google Chrome-ի մեկնարկային էջին փոխարինող լավագույն 10 հավելվածները

Ինչպես գիտեք, արդեն երկար ժամանակ է Google Chrome ինտերնետ դիտարկիչը փոխել է իր մեկնարկային էջի ինտերֆեյսը: Հաճախակի այցելվող էջերն այժմ ավելի քիչ տարածք են զբաղեցնում այդ ինտերֆեյսի վրա: Փոխված էջի վրա տեղադրվել է Google-ի լոգոն, Google+ սոցիալական ցանցի գործիքներն ու Google-ի որոնման դաշտը: Մինչև բոլորովին վերջերս կար մի հնարք, որի միջոցով հնարավոր էր հետ բերել մեզ ծանոթ ու շատերիս համար ավելի հարմար հին ինտերֆեյսը, որտեղ մեծ չափսերով ցուցադրվում էին միայն հաճախակի այցելվող կայքերը: Սակայն Google Chrome-ի նոր տարբերակում այս հնարքն այլևս չի գործում: Մեզ մնում է կամ համակերպվել Google-ի կողմից առաջարկվող մեկնարկային էջին, կամ էլ փնտրել ալտերնատիվ ճանապարհներ: Այս գրառման մեջ կփորձեմ ներկայացնել Google Chrome-ի մեկնարկային էջին փոխարինող լավագույն հավելվածները

1.Speed Dial  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածին արդեն մի անգամ մանրամասն անդրադարձել եմ բլոգում: Այն հնարավորություն է տալիս ինքնուրույն տեղադրել ցանկացած հասցե մեկնարկային էջի վրա: Հնարավորություն կա նաև ընտրել հետևի նկարը, կայքերի պատկերների չափսերը, ցուցադրվող կայքերի քանակը և այլն:


2.Awesome New Tab Page [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածը արտաքնապես և ֆունկցիոնալ առումով շատ նման է վերևում նշված Speed Dial-ին: Այն իր մեջ ներառում է բազմաթիվ կայքերի հասցեներ, որոնք կարող եք միանգամից օգտագործել, կամ ավելացնել ձեր կայքերը:


3.IOS 7 New Tab Page  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածը տեղադրելուց հետո Chrome-ի մեկնարկային էջը վերացվում է Apple iOS 7 համակարգի ինտերֆեյսի: Նոր կայքեր ավելացնելու կամ հետևի ֆոն ընտրելու համար պետք է սեղմեք ներքևում գտնվող Settings կոճակի վրա: Եղած կայքերը ջնջելու համար մկնիկով սեղմեք և պահեք այդ կայքերը: Կա նաև կայքերի App Store, որտեղից կարող եք էջի վրա տեղադրել հայտնի կայքեր: Մի խոսքով, եթե ծանոթ եք iOS 7-ի ինտերֆեյսին, ապա այս հավելվածն իդեալական կլինի Ձեզ համար:



4.Modern New Tab Page  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածը տեղադրելուց հետո Chrome-ի մեկնարկային էջը վերացվում է Windows 8-ի ինտերֆեյսի: Էջի վրա հեշտությամբ կարող եք ավելացնել նոր կայքեր, փոխել դրանց դասավորությունը և չափսերը: Հնարավորություն կա նաև գրել կայքերի RSS հոսքերի հասցեները և մեկնարկային էջի վրա տեսնել այդ կայքերի վերջին նորությունների վերնագրերը: Օրինակ Armblog-ի դեպքում պետք է գրել այս հոսքը:


5.new metroTab  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Սա նույնպես իրենից ներկայացնում է Windows 8-ի ինտերֆեյսի նման մեկնարկային էջ: RSS հոսքի ֆունկցիան այստեղ նույնպես կա:


6.Currently  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Եթե մեկնարկային էջի վրա ցանկանում եք տեսնել ընթացիկ եղանակն ու ամսաթիվը, ապա տեղադրեք այս հավելվածը: Այս էջի վրա հնարավոր չի տեղադրել կայքերի հասցեներ:


7.Fruumo  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածը մեկնարկային էջի վրա տեղադրում է եղանակի տեսությունը, ժամը և հաճախ այցելվող կայքերի ցանկը: Հավելվածը տեղադրելուց անմիջապես հետո այն պահանջում է թույլատվություն՝ միկրոֆոնը օգտագործելու և ձեր գտնվելու վայրը իմանալու համար: Այս մեկնարկային էջի վրա հնարավոր է միկրոֆոնով ասել ցանկացած կայքի անուն և անմիջապես այցելել: Հնարավոր է նաև կատարել ձայնային որոնում: Եղանակն ավտոմատ որոշվում է Ձեր գտնվելու վայրից կախված: Հավելվածը ներևքի մասում ցուցադրում է նաև Facebook-ի տեղեկացումների և Gmail-ի նամակների քանակը: Կա նաև RSS հոսքի հնարավորություն, որը կարող եք ավելացնել հավելվածի կարգավորումներում:



8.New Tab Page  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածը արտաքնապես շատ նման է Google Now ծառայության ինտերֆեյսին: Ցուցադրվում են հաճախակի այցելվող կայքերը, եղանակը, Chrome-ի վրա տեղադրված ծրագրերը և Google-ի նորությունները:


9.FVD Speed Dial  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Սա նույնպես վերևում նշված Speed Dial-ի նման հավելված է, որը ներառում է բազմաթիվ կարգավորումներ: Այս հավելվածն ունի նաև կայքերի ցանկի վրա կոդ դնելու հնարավորություն: Այդ ֆունկցիայից օգտվելու համար պետք է սեղմել մեկնարկային էջի աջ վերևի անկյունում գտնվող անջատման/միացման նշանի վրա:


10.iChrome  [ՏԵՂԱԴՐԵԼ]
Այս հավելվածի վրա ցուցադրվող ինֆորմացիան կազմվում է վիջեթների հիման վրա: Հավելվածը ներառում է եղանակի, նորությունների, RSS հոսքի, Google Analytics-ի և այլ օգտակար ռեսուրսների վիջեթներ: Այս հավելվածի միակ թերությունն այն է, որ պետք է ինքներդ դնեք այն որպես մեկնարկային էջ: Դրա համար անհրաժեշտ է տեղադրել նաև այս հավելվածը և դրա միջոցով մեկնարկային էջ դնել հետևյալ հասցեն՝

chrome-extension://oghkljobbhapacbahlneolfclkniiami/index.html



Թերևս ներկայացված հավելվածները ֆունկցիոնալ առումով և արտաքնապես ավելի լավն են Google Chrome-ի ստանդարտ մեկնարկային էջից և ներկայացված ցանկից կարող եք գտնել Ձեզ համապատասխան լավագույն մեկնարկային էջը: Տեղադրված հավելվածները ջնջելու համար կարդացեք այս գրառումը:
Կատեգորիա: Հնարքներ | Դիտումներ: 26491 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar