10:56 Ֆայլերի արագ փոխանակման WeTransfer ծառայությունն այժմ հասանելի է նաև Android-ի վրա |
Ամպային ծառայությունները մեզ թույլ են տալիս ֆայլեր պահպանել ինտերնետային սերվերների վրա ու դրանցով կիսվել ընկերների հետ, սակայն այդ ծառայություններով ֆայլեր ուղարկելն այդքան էլ հարմար չի, քանի որ նախևառաջ պետք է գրանցվել, այնուհետև մտնել պրոֆիլ, վերբեռնել ֆայլեր, այլ ֆայլերին տալ հասանելիության կարգավորումներ և ֆայլերի «public» հասցեները ուղարկել ընկերներին: Մեծ ծավալի ֆայլերը մի քանի վայրկյանում ուղարկելու համար գոյություն ունի ավելի հարմար ծառայություն, որը կոչվում էWeTransfer: Այս ծառայությունով ֆայլեր ուղարկելու համար անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել ֆայլը և գրել ստացողի ու Ձեր էլեկտրոնային հասցեները: Այնուհետև ստացողը բացում է իր էլեկտրոնային փոստի վրա եկած նամակում գտնվող հասցեն և ներբեռնում ֆայլը:
WeTransfer ծառայության վեբ տարբերակը թույլ է տալիս ուղարկել մինչև 2Գբ ծավալով ֆայլեր: Ս.թ. մարտ ամսին թողարկվեց WeTransfer ծառայության iOS հավելվածը, որը թույլ է տալիս ուղարկել մինչև 10 Գբ ծավալով ֆայլեր: Եվ ահա վերջերս թողարկվեց նաև այս ծառայության Android հավելվածը: Այն iOS տարբերակից տարբերվում է նրանով, որ հնարավորություն է տալիս օպերացիոն համակարգի ցանկացած միջավայրից Share կոճակի միջոցով ուղարկել ցանկացած ֆայլ (այսինքն հավելվածը բացելու անհրաժեշտություն չկա):
WeTransfer ծառայության Android հավելվածը թույլ է տալիս նաև ժամանակավոր դադարեցնել/շարունակել ֆայլերի ուղարկումը, ինչպես նաև միանգամից ուղարկել բջջային հեռախոսի համարների ցանկում գտնվող ընկերներին: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |