Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 3 » Facebook-ը գնում է WhatsApp մեսինջերը ռեկորդային գնով
18:57
Facebook-ը գնում է WhatsApp մեսինջերը ռեկորդային գնով

Facebook ընկերությունը հետաքրքիր մարտավարություն է ընտրել և հավանաբար շարժվում է հետևյալ սկզբունքով՝ «Չես կարող մրցակցել՝ գնիր»: 2012թ. այս քաղաքականության զոհը դարձավ Instagram ծառայությունը, իսկ այժմ հերթը հասավ նաև WhatsApp մեսինջերին: Եթե Instagram-ի դեպքում գործարքը կազմում էր 1 միլիարդ դոլար, ապա WhatsApp-ի դեպքում այն ռեկորդային է և կազմում է 16 միլիարդ դոլար: Փաստորեն սա Ֆեյսբուքի պատմության մեջ ամենամեծ ու ամենաթանկ գործարքն է: Այդ գումարից 4 միլիարդը վճարվելու է կանխիկ, 12 միլիարդը՝ բաժնետոմսերի տեսքով: Եվս 3 միլիարդ դոլար կտրամադրվի մոտակա 4 տարում WhatsApp-ի աշխատողներին պահելու համար: Բացի այդ, WhatsApp ծառայության գլխավոր տնօրեն Յան Կումը դառնալու է Facebook-ի տնօրենների խորհրդի անդամներից մեկը: Facebook-ը տեղեկացնում է, որ պահպանելու է WhatsApp-ի ֆունկցիաները և ոչ մի փոփոխության չի ենթարկելու:


2009 թվականին հիմնված WhatsApp ծառայությունն այժմ ամսական ունի ավելի քան 450 միլիոն ակտիվ օգտատերեր, որոնցից 72%-ը օրական ակտիվություն է ցուցաբերում: Վերևի գրաֆիկում կարող եք տեսնել առավել հայտնի ինտերնետ ծառայությունների ամսական օգտատերերի աճը, որտեղ WhatsApp-ն ունի ահռելի առավելություն:
Կատեգորիա: Facebook | Դիտումներ: 26397 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar