Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 13 » Դանիա vs. Հայաստան
20:29
Դանիա vs. Հայաստան
Դանիան սեփական հարկի տակ պարտություն կրեց հայերից 4:0 հաշվով:

Մալթայից կրած պարտությունից հետո ոչ-ոք նույնիսկ իր ամենագունավոր երազում չէր պատկերացնել, որ Հայաստանի

 ազգային հավաքականը կկարողանա մի քանի օր անց Կոպնեհագենում 4:0 հաշվով ջախջախել Դանիայի ուժեղ 

հավաքականին: ի՞նչպես կարելի է բացատրել այս ֆենոմենը: Ամեն ինչ շատ պարզ է: Այս հաղթանակը ապացուցեց, որ մեր

 հավաքականի վերջին անհաջողությունների գլխավոր պատճառը թիմի հոգեբանական անկայուն իրավիճակն էր: Դանիայի

 հետ խաղին դրված էր մեր տղաների հեղինակության և թասիբի հարցը ու նրանք ապացուցեցին, որ կարող են, եթե 

համախմբված են… Անսովոր էր տեսնել մեր այս հավաքականին նման իրավիճակում: Չէ, որ նախորդ տարի հենց այս նույն

 տղաները իրենց թիմային անձնազոհ խաղի շնորհիվ ուրախացնում էին ողջ հայ ժողովրդին: Վերջին ժամանակում մեր 

տղաների աչքերում մարել էր «կրակը», մարզական չարությունը: Մալթայի և Դանիայի հետ խաղերի միջև սարերի և 

ձորերի տարբերութուն կարելի էր նկատել: Դանիացիների հետ խաղում Հայաստանի հավաքականը գործեց, ինչպես մեկ

 մարմին, մեկ բռունցք և մեկ թիմ: Եվ մենք կրկին ականտես եղանք այն թիմին, որին սովորել էինք տեսնել: Մալթայի հետ 

խաղից հետո Վարդան Մինասյանի սաները խաղադաշտ դուրս եկան մարզական չարությամբ և հաղթանակի ձգտման 

անսահման տենչանքով: Մեր տղաները ցուցադրեցին իդեալականին մոտ ֆուտբոլ: Կարծում եմ Դանիայի հավաքականի

 հետ խաղը մեր ընտրանու կատարմամբ լավագույն հանդիպումն էր: Նույնիսկ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեցին, քան մեկ

 տարի առաջ Սլովակիայի հետ կայացած հանդիպման ժամանակ, երբ Ժիլինայում կրկին հաղթեցինք 4:0 հաշվով: Վարդան 

Մինասյանը փորձում էր մեր թիմի խաղային անկումը քողարկել ֆուտբոլիստների ֆունկցիոնալ պատրաստվածության և 

մարզավիճակի հետ, սակայն ակնհայտ է, որ նման խաղային խնդիրներ ունեցող թիմը չէր կարող մի քանի օրում շտկել

 վերոնշյալ խաղային խնդիրները: Ինչ վերաբերվում է թիմում տիրող հոգեբանական իրավիճակին, ապա ակնհայտ է, որ այդ

 խնդիրները ոչ, թե ներսում են, այլ դրսում, որոնք պարբերաբար խախտում են թիմում տիրող առողջ մթնոլորտը: Դանիայի

 հետ խաղում հատկապես հաճելիորեն զարմացրեց Յուրա Մովսիսյանը, ով հայտնվելով մեկնարկային կազմում հենց

 խաղի առաջին րոպեին ապացուցեց իր բարձր կարգը և գերկամային հատկանիշները: Եվ այստեղ հարց է առաջանում. 

«Ինչո՞ւ Յուրան Մալթայի հետ խաղում խաղադաշտ դուրս չեկավ մեկնարկային րոպեներից»: Կարծում եմ Մովսիսյանը այդ

 հարցի պատասխանը տվեց Դանիայի հետ կայացած խաղում: Ակնհայտ է, որ Յուրան պահեստայինների նստարանին էր 

հայտնվել ոչ խաղային խնդիրների պատճառով: Երեկվա խաղում փայլեցին բոլորը և հանդես եկան, որպես մեկ թիմ: Մենք

 ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մենք ունենք մեծ պոտենցիալով ազգային հավաքական, որին պետք է վերաբերվել մեծ 

հարգանքով: Ինչպես ասում են լավ է ուշ քան երբեք և Հայաստանի հավաքականը վերջապես խախտեց է չորս անընդմեջ
 
խաղերից բաղկացած պարտությունների շարքը: Հավատանք, որ այս հաղթանակը մեր թիմի համար շրջադարձային է 

լինելու և մենք կրկին Բրազիլիայում հանդես գալու հույս ենք փայփայելու:           Արտակ Վահանսարյան ©`shamshyan.com

1-ին գոլ Յուրա Մովսիսյան-27-րդ վայրկյանին
2-րդ գոլ Արաս Օզիլիս-
3-րդ գոլ Յուրա Մովսիսյան
4-րդ գոլ Հենրիխ Մխիթարյան










Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 26588 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar