Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 27 » Չինացիները 2 օրում ստեղծել են Samsung Galaxy S5-ի կրկնօրինակը
21:03
Չինացիները 2 օրում ստեղծել են Samsung Galaxy S5-ի կրկնօրինակը


Դեռևս հայտնի չի, թե ինչքան ժամանակ է պահանջվել Samsung ընկերությանը օրեր առաջ ներկայացված Galaxy S5 սմարթֆոնը ստեղծելու համար, սակայն արդեն հստակ կարող ենք ասել, թե ինչքան ժամանակ է պահանջվել չինական Goophoneընկերության աշխատակիցներին, որպեսզի նրանք թողարկեն Galaxy S5 սմարթֆոնի կրկնօրինակը: Այսպիսով Samsung Galaxy S5-ը ներկայացնելուց ընդամենը 2 օր անց Goophone ընկերությունն արդեն թողարկել է Goophone S5 սմարթֆոնը: Սարքի հիմքում ընկած է 8 միջուկանի MediaTek MT6592 պլատֆորմ, որը աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգո: Օպերատիվ հիշողությունը կազմում է 2 Գբ, իսկ ներքին հիշողությունը՝ 32Գբ: Այս սարքն ունի 5 դյույմանոց էկրան՝ 1920х1080 կետերի թողունակությամբ: Սմարթֆոնի առջևում տեղադրված է 5 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ հետնամասում՝ 13 մեգապիկսելանոց: Goophone S5 սմարթֆոնը հասանելի է մի քանի գունային տարբերակներով (սպիտակ, սև, կապույտ և ոսկեգույն): Այս նոր մոդելը վաճառվում է ընդամենը $300-ով:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 26400 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar