19:00 Candy Crush Saga խաղի գաղտնիքներն ու հնարքները |
1․Աշխատեք օգտագործել ամեն հնարավոր տարբերակը «Հատուկ» կոնֆետներ ստողծելու համար և մի օգտագործեք դրանք ստեղծելուց անմիջապես հետո: Գտեք առավել օգտակար պահեր և օգտագործեք դրանք։ 2․Միշտ սկսեք խաղալ ներքևից: Խաղը ներքևից սկսելը շատ ավելի օգտակար է։ Ներքևում մեկ քայլ կատարելու դեպքում վերևի կոնֆետները իջնում են ներքև և միմյանց հետ խառնվելով ստեղծում են նոր քանդվող շարքեր ու կոնֆետներ: 3․Աշխատեք խառնել երկու կամ ավելի «Հատուկ» կոնֆետներն իրար հետ։ Ամենալավ քայլերը երկուսն են՝ գծավոր կոնֆետը փաթեթավորած կոնֆետի հետ և պուտավոր կոնֆետը գծավորի հետ: Դրանք խաղի կեսը կանեն ձեր փոխարեն: Դրանք օգնում են նաև հասնել խաղատախտակի դժվարմատչելի մասերին: Դա միակ ձևն է, որի օգնությամբ կարող ենք անցնել, օրնակ, 181-րդ մակարդակը: Նաև կարող եք խառնել երկու փաթեթավորված կոնֆետներն իրար հետ, որի շնորհիվ 6x4 մակերեսում գտնվող կոնֆետները կվերանան և դրանց տեղը կստեղծվեն նորերը։ 4․Գծավոր կոնֆետների ստեղծման ժամանակ միշտ հաշվի առեք, որը ստեղծվող կոնֆետի գծերի ուղությունը կախված է նրանից, թե որ ուղղությունից է ավելանում վերջին բաղադրիչը: Եթե շարժումը ուղղահայաց է, ապա գծերը նույնպես ուղղահայց կլինեն: Կոնֆետի վրայի գծերը նույնպես նշանակություն ունեն։ Դրանք ցույց են տալիս քանդվող տողի ուղղությունը։ 5․ Սկզբում վերացրեք վտանգավոր հատվածները: Նախ պետք է վերացնել ռումբերը, հետո շոկոլադը, իսկ հետո նոր անցնել խաղին: 6․ Խաղադաշտի ծայրերին և ներքևում գտնվող ժելեն շատ դժվար է մաքրել, դրա պատճառով աշխատեք ստեղծել «Հատուկ» կոնֆետներ դրանք վերացնելու համար: 7․Ամեն անգամ, երբ շոկոլադ եք վերացնում, այն այլևս չի շատանում: Փորձեք ամեն անգամ քայլ կատարել շոկոլադի կողքին, որպեսզի այն չշատանա: Այսպես դուք կարող եք վերացնել ամբողջ շոկոլադը, բայց բարձ մակարդակներում կլինի շոկոլադ ստեղծող մասնիկ, որը կվերականգնի շոկոլադի քանակը: Շոկոլադը շրջանցում է և չի ծածկում «Հատուկ» կոնֆետները, բայց այն ծածկում է ռումբերը: 8․Խաղը սկսելուց առաջ կարող եք իմանալ, թե ընթացիկ մակարդակը ինչ տիպի լեվել է։ Եթե խաղի նախնական էկրանին տեսնում եք ժամացույց, ուրեմն այդ լեվելը ժամանակով է։ 9․Բացեք խաղը և առանց որևէ քայլ կատարելու սեղմեք դուրս գալու կոճակը: Երբ նորից միացնեք խաղը, կոնֆետները արդեն այլ դասավորվածություն կունենան: Դա կարող եք անել որքան ցանկանակ: Այսինքն այս դեպքում կյանքերի քանակը չի քչանում և կարող եք ընտրել կոնֆետների առավել լավ դասավորությամբ խաղ։ Այս ձևը չի գործում այն դեպքերում, երբ մակարդակը անցնելու համար սահմանափակ ժամանակ է տրված լինում, քանի որ այդ դեպքում խաղն ավտոմատ սկսվում է։ 10․Սահմանափակ ժամանակով լեվելներում +5 կոնֆետները շատ օգտակար են, քանի որ դրանք ավելացնում են ժամանակը 5 վայրկյանով։ Դրանք պատահական չեն ընկնում, այլ ունեն օրինաչափություն։ Այդ կոնֆետները գալիս են, երբ իրար հետ խառնում եք 4 կամ ավելի կոնֆետներ։ 11․Ձկնիկները միշտ խնայեք խաղի վերջնամասի համար։ Դրանք վերացնում են ժելեն: Աշխատեք օգտագործել դրանք խաղի վերջում , երբ քայլերի քանակը բավական չէ ժելեն մաքրելու համար: 12․ Եթե լեվելը սկսելուց առաջ այդ լեվելի վրա տեսնում եք վարդագույն ժապավեն, ապա ձեր Ֆեյսբուքի ընկերներից մեկը ձեզ նվիրել է 3 լրացուցիչ քայլ: Հեռախոսով խաղալու դեպքում այդ քայլերն ավտոմատ ակտիվանում են, իսկ Ֆեյսբուքով խաղալու դեպքում պետք է խաղի սկզբնական էկրանի վրա սեղմել համապատասխան կոճակը և դրանք ակտիվացնել։ 13․ Խաղում կարող եք առավելագույնը ունենալ 5 կյանք։ Այդ պատճառով մի շտապեք ընդունել ընկերների կողմից ուղարկած նվերները, քանի որ կյանքերի քանակը։ Սպասեք, մինչև Ձեր կյանքերի քանակը կքչանան կամ կսպառվեն և այնուհետև ընդունեք ընկերների նվիրած կյանքերը։ Նույնը վերաբերում է նաև ընկերների կողմից ուղարկված +3 հատուկ քայլերին։ Դրանք ընդունեք այն լեվելներից առաջ, որոնք դժվարանում եք անցնել քիչ քայլերով։ 14․ Ինչպես վերևում արդեն նշեցի, խաղում կարող եք ունենալ առավելագույնը 5 կյանք և կյանքերը սպառելուց հետո պետք է սպասեք որոշակի ժամանակ, որպեսզի դրանք նորից վերականգնվեն։ Սակայն կարող եք շրջանցել այդ սահմանափակումը և այլևս չսպասել կյանքեր ունենալու համար։ Համակարգչով խաղալու դեպքում Համակարգչով խաղալու դեպքում կարող եք միաժամանակ մի քանի պատուհաններում բացել Candy Crush խաղը և հերթով խաղալ դրանցից յուրաքանչյուրում։ Այսինքն, եթե բացել եք 6 պատուհան, ապա հերթով կարող եք անցնել այդ պատուհանների վրայով և խաղալ 5 կյանք։ Այս դեպքում կյանքերի քանակը հավասար կլինի 30-ի։ Եթե հանկարծ այդ պատուհաններից որևէ մեկում անցնեք լեվելը, ապա թարմացրեք մնացած պատուհանները, որպեսզի դրանցում նույնպես հայտնվի հաջորդ լեվելը։ Սմարթֆոնով կամ պլանշետով խաղալու դեպքում Կյանքերը նորից վերականգնելու համար կարող եք առաջ տալ սմարթֆոնի կամ պլանշետի ժամացույցը և այնուհետև բացել Candy Crush խաղը։ Խաղի վերջում չմոռանաք ուղղել սարքի ժամացույցը։ iPhone-ի կամ iPad-ի դեպքում` 1.Settings > General > Date & Time։ 2.Անջատեք "Set Automatically" ֆունկցիան։3․Առաջ տվեք ժամացույցը մոտ մեկ ժամով։ Ժամը նորից ուղղելու համար խաղի ավարտից հետո մտեք նույն մենյուն և միացրեք "Set Automatically" ֆունկցիան։ Անդրոիդի դեպքում` 1.Settings > Date & Time։ 2.Անջատեք "Аutomatic date & time" ֆունկցիան։3.Սեղմեք Set Time կոճակը։ 4․Առաջ տվեք ժամացույցը մոտ մեկ ժամով։ Ժամը նորից ուղղելու համար խաղի ավարտից հետո մտեք նույն մենյուն և միացրեք "Аutomatic date & time" ֆունկցիան։ Եթե գիտեք այլ օգտակար հնարքներ ու խորհուրդներ այս խաղի վերաբերյալ, ապա գրեք մեկնաբանություններում։ |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |