Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 26 » BMW-ն ավտոմեքենան սմարթֆոնով կառավարելու համակարգ է ներմուծում
17:40
BMW-ն ավտոմեքենան սմարթֆոնով կառավարելու համակարգ է ներմուծում

 

BMW ընկերությունը ներկայացրել է Touch Command նոր գործառույթը, որը ենթադրում է Samsung պլանշետի ինտեգրումը իր ավտոմեքենաների կառավարման համակարգին: Հասկանալի է, որ պլանշետով հնարավոր կլինի կառավարել հիմնականում այն գործառույթները, որոնք պատասխանատու են հարմարավետության եւ ժամանցի համար: Օրինակ, ուղեւորները պլանշետով կարող են կարգավորել երաժշտությունը, կառավարել քլիմաթ-քոնթրոլը, անգամ ներքին լուսավորությունը: Ինչ վերաբերում է վարորդներին, ապա նրանց համար նախատեսված են iDrive համակարգի նոր հնարավորություններ. վերեւում ամրացված տեսախցիկի շնորհիվ վարորդները կարող են ժեստերով կառավարել որոշ զվարճալի գործողություններ, փոխանցում է Euromag-ը: Այսպես, օդում պայմանական շրջան պատկերելով՝ հնարավոր կլինի բարձրացնել կամ իջեցնել ձայնը: Սակայն նման նորարարություններ BMW-ի շարքային ավտոմեքենաներից պետք չէ ակնկալել 1-2 տարվանից վաղ:

 

 

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 26418 | Ավելացրեց: Gevorg | Տեգեր: smartphone, BMW, Drive, Launch, drive now | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar