Բազմաթիվ այցելուների խնդրանքով այսօր մանրամասն կներկայացնեմ, թե ինչպես ջնջել վերջերս Ֆեյսբուքում մեծ տարածում գտած Video I made for my friends վիրուսը: Ովքեր չգիտեն, ասեմ, որ այն իրենից ներկայացնում է մի փոքր ծրագիր, որի վրա սեղմելով շարքից դուրս են գալիս Google Chrome ինտերնետ դիտարկչի կարգավորումները և Ֆեյսբուքի օգտատիրոջից անկախ նրա պատի վրա տարածվում է այդ վիրուսը: Այսպիսով մեծ դժվարությամբ իմ համակարգչի վրա այդ վիրուսը տեղադրելուց հետո միայն կարողացա հասկանալ, թե ինչպես դրա դեմն առնել: Վիրուսը համակարգչի մեջ տեղադրվում է միայն այն դեպքում, երբ ներբեռնում եք Video Player.exe ֆայլը և աշխատացնում: Դրանից անմիջապես հետո այն կատարում է իր «սև» գործը և փակում Google Chrome-ը:
...
Կարդալ շարունակությունը »