Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբէր » 30 » Վիդեոներ մշակելու համար նախատեսված Adobe Premiere ծրագիրն արդեն հասանելի է նաև Android-ի համար
19:13
Վիդեոներ մշակելու համար նախատեսված Adobe Premiere ծրագիրն արդեն հասանելի է նաև Android-ի համար



Adobe ընկերությունը թողարկել է Adobe Premiere ծրագրի Android տարբերակը: Այն կոչվում է Adobe Premiere Clip: Հիշեցնեմ, որ այս ծրագրի iOS տարբերակը թողարկվել էր ավելի վաղ: Premiere Clip հավելվածը թույլ է տալիս խմբագրել վիդեոները, ավելացնել տարբեր աուդիո/վիդեո էֆեկտներ, ստեղծել լուսանկարների սլայդեր և այլն: Հավելվածում առկա է նաև Sync to Music ֆունկցիան, որն ավտոմատ տեղադրում է երաժշտությունը տեսանյութի վրա և այն համապատասխանեցնում երաժշտության ռիթմերին: 

 


Adobe Premiere Clip-ով ստեղծված վիդեոները հնարավոր է պահպանել և բացել Premiere Pro CC ծրագրով, կամ միանգամից տեղադրել YouTube-ում կամ սոցիալական ցանցերում: Այս հավելվածն անվճար հասանելի է Google Play-ում:

 

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 26365 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar