Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2016 » Փետրվար » 28 » Prior Design-ը ներկայացրել է 660 ձիաուժանոց BMW M6 Gran Coupe
20:29
Prior Design-ը ներկայացրել է 660 ձիաուժանոց BMW M6 Gran Coupe

Գերմանական Prior Design թյունինգային ընկերությունը ներկայացրել է չորսդռնանի BMW M6-ի կատարելագործման նոր ծրագիր: Թյուներները աշխատել են մեքենայի արտաքին տեսքի, սրահի և իհարկե հզորության վրա: Արտաքին թարմացումների հավաքածուն կոչվում է PD6XX, որը իր մեջ  ներառում է լրացուցիչ աերոդինամիկական էլեմենտներով ագրեսիվ առջևի բամպեր, ամբողջովին նոր կապոտ, հետևի բամպեր և այլ դետալներ: M6-ը ստացել է նաև իդեալական սպոլլեր և 20-դյույմանոց ADV1 անվասկավառակներ` Dunlop Sport Maxx անիվներով:
Մոդելի սրահը Prior Design-ի մասնագետները ամբեղջովին ձևափոխել են, չխնայելով կաշին և ալկանտարա կոչվող գործվածքը: Ինչ վերաբերվում է տեխնիկական տվյալներին, մեքենան ստացել է 4,4 լիտրանոց V8, որը ունի գրեթե 660 ձիաուժ հզորություն և 820 Նմ պտտման մոմենտ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը.

 

 

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 26407 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar