Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 3 » Լուրջ փոփոխություն Ֆեյսբուքի նորությունների հոսքում
18:59
Լուրջ փոփոխություն Ֆեյսբուքի նորությունների հոսքում

Օրեր առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց նորությունների հոսքի ցուցադրման նոր ալգորիթմը, որի հետևանքով Ֆեյսբուքի էջերի տեքստային գրառումները ավելի քիչ կցուցադրվեն, քան ընկերների կամ այլ մարդկանց գրառումները: Այս նոր ալգորիթմը ստեղծվել է երկարատև ուսումնասիրություններից հետո և Ֆեյսբուքի ղեկավարները եկել են այն եզրահանգման, որ էջերի կողմից գրված տեքստային ստատուսները ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան օգտատերերի կողմից գրվածները: Իսկ էջերի ադմինիստրատորներին Ֆեյսբուքը խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել հղումներով գրառումների վրա: Ահա, թե ինչ է ասվում Ֆեյսբուքի պաշտոնական հաղորդագրության մեջ՝

Նորությունների հոսքի յուրաքանչյու թարմացման նպատակն է ցույց տալ մարդկանց ամենահետաքրքիր պատմությունները ամենավերևում և ցուցադրել դրանք լավագույն տարբերակով: Մենք պարբերաբար փորձարկումներ ենք անում, որպեսզի այս մեխանիզմն ավելի լավը դարձնենք: Այս փորձարկումների արդյունքում մենք նկատեցինք, որ ինչքան շատ են մարդիկ տեսնում տեքստային ստատուսներ, այնքան շատ են նրանք գրում նմանատիպ գրառումներ: Օրական Ֆեյսբուքում կատարվում են մոտավորապես 9 միլիոն տեքստային գրառումներ: Այդ պատճառով մենք ցույց ենք տալիս ավելի շատ տեքստային ստատուսներ նրանց նորությունների հոսքի վրա: Ժամանակի ընթացքում մենք նկատեցինք, որ էջերի դեպքում տեքստային ստատուսները չունեն նույն էֆեկտը: Այդ պատճառով նորությունների հոսքի վերջին թարմացումից հետո օգտատերերի կողմից գրված ստատուսները պատկանում են այլ կատեգորիայի՝, իսկ էջերի ստատուսները՝ այլ: Էջերի ադմինները կարող են նվազեցնել իրենց տեքստային ստատուսները և դրա փոխարեն ավելի շատ շեշտը դնեն հղումների վրա: Էջերի շատ ադմիններ հաճախ հարցնում են, թե ինչ տիպի գրառումներ անեն: Այս հարցին միանշանակ պատասխանելը դժվար է, քանի որ դա կախված է էջի լսարանից և այն հանգամանքից, թե ինչ են նրանք ցանկանում տեսնել: Մենք նաև նկատել ենք, որ էջերի ադմինները հաճախ հղումները ներդնում են տեքստային ստատուսի մեջ՝ առանց այդ հղման մեդիան կպցնելու:



Նորությունների հոսքի այս թարմացումից հետո ամենալավ տարբերակը հղումներ պարունակող գրառումներն են: Մենք նկատել ենք, որ մեդիա պարունակող հղումներով գրառումները ավելի շատ են ուշադրության արժանանում (լայքեր, մեկնաբանություններ, տարածումներ և սեղմումներ) և ավելի պատկերովոր են:


Կատեգորիա: Facebook | Դիտումներ: 26451 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar