Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 26 » iPhone 6-ը եռացրել են Coca-Cola-ի մեջ
17:45
iPhone 6-ը եռացրել են Coca-Cola-ի մեջ

YouTube-ում տեսահնյութ է տեղադրվել, որտեղ ցուցադրված է, թե ինչ կլինի նոր iPhone 6-ի հետ, եթե այն եռացնեն Կոկա-Կոլայում: Տեսահոլովակն արդեն հավաքել է ավելի քան 4,5 մլն դիտում: Տեսահոլովակի հեղինակը նախազգուշացնում է, որ ոչ ոք չփորձի դա կրկնել տանը:

Տեսահոլովակի նկարագրությունում նշվում է, որ փորձի համար օգտագործվել է միանգամայն նոր iPhone 6: Սարքը դրել են եռացող Կոկա-Կոլայով թավայի մեջ՝ այն ամբողջությամբ հեղուկի մեջ ընկղմելով: Եփվելիս դեղին ծուխ է բարձրացել: Փորձ կատարողը նշել է, որ դրանից հետո իր տնից այդ հոտը եկել է երկու ժամ:
Փորձի հետևանքով iPhone 6-ի որոշ բաղադրատարրեր հեռացել են իրարից, չի աշխատել ոչ մի գործառույթ, սակայն ընդհանուր առմամբ սմարթֆոնի կորպուսը գրեթե անփոփոխ է մնացել:

 

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 26432 | Ավելացրեց: Gevorg | Տեգեր: Coca-Cola, iPhone, Apple | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar