Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 6 » Ինչպես վերադարձնել Google Chrome-ի նախկին մեկնարկային էջը
16:11
Ինչպես վերադարձնել Google Chrome-ի նախկին մեկնարկային էջը














Google Chrome դիտարկչի նոր տարբերակում փոփոխության է ենթարկվել նաև մեկնարկային էջը: Այժմ այդ էջի վրա, բացի հաճախակի այցելվող կայքերի ցուցակից, ցուցադրվում է նաև Google-ի որոնման դաշտը, Google+ ծառայության տեղեկացումները և մի շարք այլ ծառայություններ: Փաստորեն Google-ը ներդրել է իր գլխավոր էջը Chrome-ի մեկնարկային էջի վրա: Այս նոր մեկնարկային էջի հիմնական թերություններից կարելի է համարել այն փաստը, որ հաճախակի այցելվող կայքերի նկարները բավականին փոքրացվել են:Եկեք տեսնենք, թե ինչպես վերադարձնել Chrome-ի նախկին մեկնարկային էջը:

1.Բացեք Google Chrome ծրագիրը:
2.Գրեք chrome://flags
3.Բացված էջում գտեք Enable Instant Extended (Включить мультимедийные оповещения) պարամետրը և դրեք disabled կամ Отключить (պարամետրը հեշտ գտնելու համար սեղմեք Ctrl+F և որոնեք):
4.Սեղմեք Relaunch Now կամ Перезагрузить կոճակը:




Այս գործողությունները անելուց հետո նորից կարող եք տեսնել Chrome-ի նախկին մեկնարկային էջը: Նոր էջը նորից վերադարձնելու համար կատարեք նույն քայլերը ու Enable Instant Extended պարամետրը դրեք Enabled:
Կատեգորիա: Հնարքներ | Դիտումներ: 26508 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar