Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 2 » Ինչպես Google Chrome-ով ներբեռնել արգելված ֆայլեր
13:14
Ինչպես Google Chrome-ով ներբեռնել արգելված ֆայլեր

 

Google Chrome-ի վերջին տարբերակները օգտատերերին արգելում են ինտերնետից ներբեռնել կասկածելի ֆայլեր: Այդ ֆունկցիան ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Դրական է այն առումով, որ այն կանխում է վիրուսների մուտքը համակարգիչ: Սակայն երբեմն Google Chrome-ը սխալմամբ արգելափակում է ոչ վնասակար ֆայլեր (հիմնականում ծրագրերի crack-եր): Սա էլ հանդիսանում է վերոնշյալ ֆունկցիայի բացասական կողմը: Այսօր կտեսնենք, թե ինչպես ստիպել Google Chrome-ին, որպեսզի այն չարգելափակի կասկածելի ֆայլերի ներբեռնումը:

Տարբերակ 1
Այս տարբերակը նախատեսված է համակարգչային մասնագետների համար և խորհուրդ չի տրվում սովորական օգտատերերին, քանի որ համակարգիչը վարակելու շանսերը մեծանում են: Google Chrome-ի կարգավորումներում կա մի պարամետր, որն անջատելու դեպքում Chrome-ը կներբեռնի ցանկացած ֆայլ: Սակայն այդ պարամետրը անջատելու դեպքում Chrome-ը նաև չի արգելափակի կասկածելի կայքերը: 

 

 

Տարբերակ 2
Այս տարբերակը ավելի պարզ է ու հեշտ կիրառվող: Երբ ներբեռնում եք կասկածելի ֆայլեր, Chrome-ը ներքևի վահանակում ցուցադրում է այդ ֆայլը և տեղեկացնում, որ հնարավոր չի ներբեռնել կասկածելի ֆայլեր:

 

 

Այդ դեպքում սեղմեք Ctrl+J և ներբեռնումների պատուհանի վրա սեղմեք Recover malicious file կոճակը:

 

Այնուհետև հաստատեք ձեր ընտրությունը և ֆայլը կսկվի ներբեռնվել: Օրինակ կարող եք փորձել ներբեռնել այս ֆայլը, որը Google Chrome-ը ճանաչում է որպես վիրուս:

 

Կատեգորիա: Հնարքներ | Դիտումներ: 26455 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar