Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 3 » Դեմքերի ճանաչման նոր ֆունկցիա Odnoklassniki.ru կայքում
18:29
Դեմքերի ճանաչման նոր ֆունկցիա Odnoklassniki.ru կայքում

"Одноклассники" սոցիալական կայքում հայտնվել է լուսանկարների վրա դեմքերի ճանաչման տեխնոլոգիա: Այս նոր տեխնոլոգիան կներդրվի ցանցի մեջ երկու փուլով: Սկզբում հավելվածը կճանաչի լուսանկարների վրա գտնվող դեմքերը և կառաջարկի նշել մարդկանց: Հետագայում նախատեսվում է այնպես անել, որ այս համակարգն ավտոմատ ճանաչի դեմքերը` հիմնվելով եղած նշումների վրա: Այդ դեպքում օգտատերերին մնում է միայն հաստատել կամ մերժել առաջարկվող տարբերակը: Դեմքերի ճանաչման ֆունկցիան չի կիրառվի փակ ալբոմների վրա: Հնարավորություն կա նաև անջատել ճանաչման ֆունկցիան պրոֆիլի կարգավորումներում:


Դեմքերի ճանաչման ֆունկցիան օգտագործվում է նաև մարկանց որոնելու դեպքում: Այժմ որոնում կատարելուց առաջնահերթություն կտրվեն այն պրոֆիլներին, որոնց գլխավոր նկարներում պատկերված են իրական մարդկանց դեմքեր, այլ ոչ թե մարմնի տարբեր մասեր, կենդանիներ և այլն: Նշվում է, որ դեմքերի ճանաչման տեխնոլոգիան ձեռք է բերել Face.com ընկերությունից:
Կատեգորիա: Odnoklassniki | Դիտումներ: 26414 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar