Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 7 » Առակ պահակի ու Microsoft-ի մասին
20:51
Առակ պահակի ու Microsoft-ի մասին

Կադրերի բաժնում նրան հարցեր են տալիս, իսկ հարցազրույցի վերջում խնդրում, որ էլեկտրոնային հասցե թողնի՝ կապ պահպանելու համար:
-Ի՞նչ էլեկտրոնային հասցե,- զարմանում է տղամարդը,- ես համակարգիչ չունեմ:
-Այդ դեպքում մենք չենք կարող ձեզ աշխատանքի ընդունել: Դուք վիրտուալ առումով գոյություն չունեք,-պատասխանում են նրան:
 Տղամարդը մի փոքր նեղսրտում է... Նայում է` գրպանում ընդամենը 10 դոլլար է: Ի՞նչ անի:  Նա գնում է շուկա, գնում մի կիլոգրամ խնձոր ու սկսում շրջել տներով և խնձոր առաջարկել: Մի քանի ժամ անց նրան հաջողվում է կրկնապատկել իր կապիտալը: Հետո նա էլի է խնձոր գնում ու նորից հաջողությամբ վաճառում այն:
 Այդ օրը նա աշխատում է 100 դոլլար ու հասկանում, որ նման եկամուտով կարելի է ապրել:
 Ամեն առավոտ նա գնում է շուկա, խնձոր գնում ու տներով շրջելով վաճառում այն: Այդպես որոշ ժամանակ անց նա մեքենա է գնում, խնձոր առաքող ընկերություն բացում, իսկ  մի քանի տարի անց նա արդեն մթերային խանութների ցանց  է ստեղծում:
 Եվ ահա, շատ տարիներ անց նա որոշում է ապահովագրել իր ու իր մտերիմների կյանքը: Նա խորհրդակցում է ապահովագրական գործակալի հետ և  վերջինս վերջում խնդրում է նրան էլեկտրոնային փոստի հասցե թողնել, ինչին գործարարը, ինչպես և տարիներ առաջ, պատասխանում է.
- Չունեմ ես էլեկտրոնային հասցե, և համակարգիչ էլ չունեմ, դրանք ինձ ուղղակի պետք չեն:
-Չի կարող պատահել ,- զարմանում է գործակալը,- Դուք հարուստ եք, մեծ բիզնեսի տեր եք ու անգամ էլեկտրոնային հասցե չունեք: Միայն մտածեք, թե ինչ բարձունքների կկարողանայիք հասնել և ով կդառնայիք , եթե էլէկտրոնային հասցե ունենայիք:
-Այո, ես Microsoft–ի պահակը կլինեի,- պատասխանում է գործարարը:
Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 26498 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar