Գևորգ Բլոգ♛
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 26 » Բացված ծրագրերի եռաչափ ցուցադրման հղում
12:54
Բացված ծրագրերի եռաչափ ցուցադրման հղում

 

Ինչպես գիգտեք Windows 7-ում գոյություն ունի բացված ծրագրերի եռաչափ ցուցադրման հնարավորություն, որը կարող եք տեսնել՝ սեղմած պահելով ստեղնաշարի վրա գտնվող Windows-ի նշանը և միաժամանակ Tab կոճակը: Այնուհետև կարող եք Tab կոճակը անդընդմեջ սեղմել և փոխել բացված ծրագիրը: Այժմ տեսնենք, թե ինչպես պատրաստենք կարճ հղում այդ ֆունկցիայի վրա և տեղադրենք այն Taskbar-ում:

    1. Մկնիկի աջ քլիք արեք էկրանի վրա: Ընտրեք Создать->Ярлык

2. Գրեք RunDll32 DwmApi #105 և սեղմեք Next
3. Անվանումը գրեք Flip3D և սեղմեք Готово
:

Հղումը արդեն պատրաստ է և գտնվում է էկրանի վրա: Կարող եք սեղմել դրա վրա ու փորձարկել: Սակայն շարունակենք և հաջորդ քայլերում դրան տանք որևէ նշան և տեղադրենք Taskbar-ում:

4. Ստեղծված ֆայլի վրա աջ քլիք արեք ու ընտրեք Свойства:
5. Սեղմեք Ярлык, հետո Сменить значок.
6. Գրեք C:\windows\explorer.exe և ընտրեք նշանը:
7. Սեղմեք OK և փակեք բացված կարգավորումները:
8. Քաշեք և տեղադրեք ստեղծված ֆայլը Taskbar-ի վրա:


Ցանկացած ժամանակ կարող եք սեղմել նոր ստեղծված հղումի վրա և տեսնել ծրագրերի եռաչափ ցուցադրումը:

 

 

Կատեգորիա: Հնարքներ | Դիտումներ: 26467 | Ավելացրեց: Gevorg | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar